Լրահոս
Հասարակական
23:50
28.10.25
1 291

Բագրևանդ թաղամասից հրшզենային վնшսվածքով հիվանդանոց է տեղափոխվել օտարերկրացի տղամարդ

Img default alt hy

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել հրազենային վնասվածքով։

Հիվանդանոց մեկնած ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության Երևանի քրեական վարչության ծառայողներին բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և իր վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում վիրավորին, քրեական ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկություններով՝ վիրավորը օտարերկրացի տղամարդ է, ով հրազենային վնասվածքը ստացել է Բագրևանդ թաղամասում։ Այս պահին այդ տեղեկությունները քրեական և համայնքային ոստիկանները պարզում են։