Լրահոս
Քաղաքական
21:45
20.05.22
157

Բաղրամյան 26-ում Լիտվայի նախագահին դիմավորել են Դիմադրության շարժման մասնակիցները

 

«Մարիոթ» գնալուց առաջ Դիմադրության շարժման անդամները առավոտյան Բաղրամյան 26-ի մոտ էին ակցիա արել: Նախագահական նստավայր էր գնալու Լիտվայի նախագահը: Քաղաքացիների առջև ոստիկանները մի քանի շարք պատ էին կազմել: Նախագահական են հասել միայն «դավաճան» վանկարկումները: