Լրահոս
Հասարակական
23:05
22.10.24
99

Սյունիքում ձյուն է տեղում․ Կապան-Սիսիան ճանապարհը փակ է բեռնատարների համար

Img default alt hy

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Սյունիքի մարզի Ազվանի-Տաթև-Լծեն ավտոճանապարհին տեղում է ձյուն։
Կապան-Սիսիան ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: