Լրահոս
Քաղաքական
13:42
07.05.25
271

ԱԺ-ն քվեարկությամբ ընտրեց ԲԴԽ երեք նոր անդամի

Img default alt hy

ՔՊ ձայներով ԲԴԽ անդամներ դարձան ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Արմենուհի Հարությունյանը, Անահիտ Աբրահամյանը և Աշոտ Հայրապետյանը։

Արմենուհի Հարությունյանը արդարադատության նախկին փոխնախարարն է եղել, որը, Սրբուհի Գալյանի նախարար դառնալուց հետո, անմիջապես պաշտոնանկ արվեց:

Անահիտ Աբրահամյանը նույնպես աշխատել է արդարադատության նախարարությունում:

Աշոտ Հայրապետյանը նախկինում աշխատել է նախարարությունում՝ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում։