Լրահոս
Հայաստան
21:08
07.04.22
1 571

Ազատություն ռ/կ. «Սա չի արտահայտում մեր խմբագրական քաղաքականությունը»

Img default alt hy

Ազատություն ռադիոկայանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Այսօր «Ազատություն TV»-ի ռեպորտաժներից մեկի ցերեկային տարբերակում թյուրիմացաբար օգտագործվել է քարտեզ, որը չի  արտահայտում «Ազատության» խմբագրական քաղաքականությունը, եղել է անավարտ և եթերում հայտնվել է մարդկային սխալի պատճառով։

Հայցում ենք մեր հեռուստադիտողների ներողամտությունը,  տեղեկացնում ենք, որ այն հեռացվել է նյութերից, իսկ սխալը թույլ տված աշխատակիցները ստացել են նկատողություն»։