Լրահոս
Քաղաքական
15:19
06.05.25
230

Այստեղ նստածներից հոգևոր դասին պատկանող մարդիկ կա՞ն, կարո՞ղ է դուք էլ եք սրբազան․ Գառնիկ Դանիելյանը հեգնեց

Img default alt hy

Ոչ ոք իրավունք չունի լրագրողի հետ խոսել այդ բառապաշարով և այդ խոսույթով, անկախ նրանից՝ կլինի ընդդիմադիր, թե իշխանական պատգամավոր: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկման ժամանակ իր էլույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Այստեղ շահարկվեց Բագրատ Սրբազանի ասածը: Կներեք, ես ուզում եմ հարց տամ՝ այստեղ նստածներից հոգևոր դասին պատկանող մարդիկ կա՞ն, կարո՞ղ է դուք էլ եք սրբազան: Այսինքն սրբազան հայրերը իրավունք ունեն մեջբերումներ անել Աստվածաշնչից, եթե որևիցե մեկը դրանից հետո իրեն վիրավորված է համարել կամ որևէ մեկին վիրավորել է, ես ուզում եմ հիշեցնել, որ Բագրատ Սրբազանը մի քանի անգամ ներողություն է խնդրել դրա համար, եթե լրագրողը վիրավորվել է։

Այստեղ ամեն ինչի մասին խոսում եք բացի ներողություն խնդրելուց։ Պարոն Քոչարյան, դուք երբևիցե ներողություն խնդրե՞լ եք, ամեն ինչի մասին խոսել եք, բացի ներողություն խնդրելուց»,- ասաց նա։