Լրահոս
Քաղաքական
12:48
09.09.24
251

Այսօրվա ընդդիմությունը մեր Աստծո պարգևն է․ Ալեն Սիմոնյան

Img default alt hy

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնում այսօրվա ընդդիմությանը։

«Այսօրվա ընդդիմությունը մեր Աստծո պարգևն է, ես շնորհակալ եմ այսօրվա ընդդիմությանն իրենց գոյության, իրենց աշխատանքի համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Սիմոնյանը վստահ է՝ եթե ՔՊ-ն հնարեր, թե որը կլիներ իրենց համար ամենահարմար ընդդիմությունը, դժվար թե ավելի լավ ընդդիմություն լիներ։

Լրագրողի դիտարկմանը՝  կարո՞ղ է դուք եք հնարել՝ ԱԺ նախագահն արձագանքեց. «Ես չեմ կարծում, որ Ռոբերտ  Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կհամաձայնեին, որ մենք ենք իրենց հնարել»։

«Իսկ Բագրատ Սրբազա՞նը»,- հետաքրքրվեցին լրագրողները։

«Ես մի այլ կարգի վայելում եմ այն ամենը, ինչը տեղի է ունենում։ Բագրատ Սրբազանը մնալու է փողոցում և շատ երկար շրջելու է քաղաքի փողոցներով։ Չգիտեմ ինչով է ավարտվելու, բայց ես մեճ հաճույք եմ ստանում»,- ասաց Ալեն Սիմոնյանը։