Լրահոս
Քաղաքական
14:11
21.05.22
225

Այս իշխանությունն իր ծննդյան օրվանից սկսած որդեգրել էր քաղաքական տեռորի ուղին․ Բաբայան

Img default alt hy

Իշխանական պատգամավորները հենց սկսեցին հայտնի տեսանյութը տարածել, որում իմ ընկեր Արամ Գրիգորյանը 2021 թվականի ձմռանը փող մուրացողներին օգնում էր, արդեն պարզ էր, թե ինչ է պլանավորել Նիկոլ-մահաբերը: Այս իշխանությունն իր ծննդյան օրվանից սկսած որդեգրել էր քաղաքական տեռորի ուղին: Այս մասին գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

«Վաղուց սրանց պլանավորած բոլոր հակապետական, հակաիրավական մտադրությունները կանխատեսելի են , քանի որ դրանք շատ պրիմիտիվ են ու 90-ականնեին արդեն լսված:

Նույնիսկ տեսանյութից ակնհայտ է դառնում, որ մուրացիկներին Արամն օգնում է ձմռանը: Վայրն էլ տեսանելի է, որ կապ չունի Ազատության հրապարակի հետ: Ավելին՝ դա 2021 թվականն էր:

Այս պայմաններում այս աստիճանի պրիմիտիվիզմի որդեգրումը նույնիսկ ծիծաղելի չէ, սա վաղուց դարձել է պետական լուրջ դժբախտություն»: