Լրահոս
Արցախ
16:12
04.05.21
63

«Այս իշխանությունները, իհարկե, ուզում էին, որ ավելի շատ մարդ մահանա, բայց քանի որ նրանք չար են, բայց թույլ, իրենց պատկերացրածից ավելի քիչ մարդ զոհվեց». Գեղամ Նազարյան

Img default alt hy

Կարծում եմ, ոչ մեկի համար նորություն չէ, որ այս իշխանությունների համար մարդկային կյանքը արժեք չի ներկայացնում: Այս մասին «Փաստնիֆո»-ի հետ զրույցում ասաց «Ճշմարտություն հանուն սերունդների» նախաձեռնության ղեկավար, զոհված զինծառայողի հայր Գեղամ Նազարյանը, մեկնաբանելով այն փաստը, որ խորհրդարանական մեծամասնությունը դեմ է քվեարկել հաշմանդամություն ունեցող զինծառայողներին պատգամավորների կողմից 50.000-ական դրամ հատկացնելու նախաձեռնությանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էր նախագիծը ներկայացրել, որով առաջարկում է պատգամավորների համար որպես նրանց գործունեության հատուցման վճար նախատեսված 50.000-ական դրամները հատկացնել Արցախյան երրորդ պատերազմում վիրավորված զինծառայողներին։ Պատգամավորը կոչ էր արել կողմ քվեարկել՝ չնայած նախագծին գլխադասային հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն։

Պատգամավորը նշեց, որ 114 առաջին կարգի հաշմանդամություն ունեցող անձինք դրա կարիքն ունեն, սակայն խորհրդարանը 3 կողմ, 67 դեմ, 5 ձեռնպահ ձայների համամասնությամբ դեմ քվեարկեցին նախագծին։

«Երեկ Ազգային Ժողովում գլխավոր կապիտուլյանտը հայտարարել էր, որ, բարեբախտաբար, մարդիկ մահանում են: Դա ինչպես կարելի է որակել: Նրանք չեն մտածում մեր ժողովրդի մասին, ինչքան շատ մարդ զոհվի, նրանք այնքան ուրախ կլինեն»,- ասաց Գ.Նազարյանը եւ ընդգծեց. «Տեսեք, կորոնավիրուսից մահացել է մոտ 5.000 մարդ, իսկ պատերազմի ժամանակ ավելի քան 5.000 մարդ է զոհվել: Այս իշխանությունները, իհարկե, ուզում էին, որ ավելի շատ մարդ մահանա, բայց քանի որ նրանք չար են, բայց թույլ, իրենց պատկերացրածից ավելի քիչ մարդ զոհվեց»։

Նա վստահեցրել է, որ այս իշխանությունները իրենց գործողությունների համար պատասխան են տալու:

«Իրենք հերթական անգամ ցույց են տվել իրենց իրական դեմքը: Այդ փողերը մեր զինվորներին չէին օգնի, ես վստահ եմ: Թող նրանք հավաքեն իրենց փողերը, որպեսզի հետագայում, երբ այս իշխանությունները բանտ ընկնեն, իրենց բարեկամները նրանց պերեդաչաներ բերեն»,- նքել է Նազարյանը: