Լրահոս
Հասարակական
21:32
11.11.22
321

Ավտովթարի է ենթարկվել Ալեն Սիմոնյանին սպասարկող BMW-ն և նրան ուղեկցող Nissan-ը

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-19։30-ն ընկած ժամանակահատվածում Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում բախվել են BMW մակնիշի 001 HH 01 համարանիշի, Nissan մակնիշի 112 HH 01 համարանիշի և Toyota Camry մակնիշի 99 ՏA 999 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ BMW-ն հաշվառված է ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում և սպասարկում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, Nissan-ը նույնպես հաշվառված է ԱԺ հաշվեկշռում։

Արդյոք վթարի պահին ԱԺ նախագահ Ա. Սիմոնյանը ավտոմեքենայում է եղել, հայտնի չէ։

Վթարից հետո էլ նրա ավտոմեքենայի հետևի մասից համարանիշը հանել էին։