Լրահոս
Հասարակական
00:00
19.08.22
141

Ավտովթար՝ Երևանում. կա վիրավոր

Img default alt hy

Օգոստոսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:50-ի սահմաններում Աճառյան փողոցում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 24-ամյա Հրաչյա Ե.-ի վարած Opel Astra մակնիշի, Երևանի բնակիչ, 35-ամյա Հարություն Պ.-ի վարած Nissan Murano մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 46-ամյա Վիտալի Ա.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է հիվանդանոց:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը: