Լրահոս
Հայաստան
16:16
04.04.22
157

Ավտովթար Երևանում․ կա վիրավոր

Img default alt hy

Ժամը 12։40-ի սահմաններում Արցախի պողոտայում բախվել են Mercedes և Honda մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածնքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին և բախվել երկաթե էլեկտրասյանը։

Ու ինչ դեպքի վայր կժամանեին Երևանի գնդի պարեկները, Mercedes-ի վրայից հանել էին ղազախական համարանիշները։ Սակայն պարեկների գործողությունների արդյունքում համարանիշները դրվեցին տեղը։

Պարեկային ծառայությունում տեղեկություններ են ստացվել, որ մեկ այլ ավտոմեքենա վթարային իրավիճակ է ստեղծել Mercedes-ի վարորդի համար, ապա դիմել փախուստի, սակայն քաղաքացիները հայտնաբերել են նրան։