Լրահոս
Հասարակական
16:47
23.11.22
107

Ավտոմեքենայի հարվածից վնասվել է գազատար, որոշ հասցեներում դադարեցվել է գազամատակարարումը

Img default alt hy

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ ավտոմեքենայի հարվածից վնասվել է միջին ճնշման գազատար, ինչի պատճառով նոյեմբերի 23-ին ժամը 10:30-ից դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:

Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։