Լրահոս
Քաղաքական
22:30
04.04.23
125

Ավտոերթով Արցախ կգնան՝ միասին դուրս շպրտելու ադրբեջանցիներին. համախմբման կոչ

Այսօր Ազգային ժողովի դարպասների դիմաց «Միասին» շարժման առաջին հանրահավաքն է կայացել: Մասնակիցները, որոնց թվում նաև 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատներ են եղել, հարթակից խնդրել մարդկանց երկու օրից միանալ իրենց՝ ավտոերթով Արցախ մեկնել: Հանրահավաքի մասնակիցները վստահ են, որ միասին հնարավոր է Լաչինի միջանցքից դուրս շպրտել ադրբեջանցիներին: