Լրահոս
Արցախ
13:35
31.10.22
104

Ասկերանում շարունակվում են տեղահանվածների համար նոր թաղամասի կառուցապատման աշխատանքները

Img default alt hy

Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում շարունակվում են պատերազմի հետևանքով տեղահանված բնակիչների համար նոր թաղամասի կառուցապատման աշխատանքները։ Այդ մասին ասված է Արցախի քաղաքաշինության նախարարության Ֆեյսբուքի էջում:

«Այն բաղկացած կլինի 2, 3, 4 սենյականոց առանձնատներից։

Յուրաքանչյուր առանձնատուն ունենալու է 1200 քառ․ մետր հողատարածք։

107 առանձնատներից 86-ը կառուցվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի, 21-ը՝ Արցախի պետբյուջեի միջոցներով։ Մինչև տարեվերջ նախատեսվում է ավարտել և շահագործման հանձնել 60 բնակելի տուն»,- նշված է գրառման մեջ։