Լրահոս
Իրավական
13:21
28.04.21
65

Արծվիկ Մինասյանի քրոջ որդին՝ Հայկ Հեքիմյանը, կալանավորվել է. փաստաբան

Քիչ առաջ դատավոր Գագիկ Պողոսյանը որոշում կայացրեց բավարարել քննիչի միջնորդությունը, և Հայկ Հեքիմյանը կալանվորվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը:

«Նշեմ, որ Հայկի ձերբակալումը 2021թ. ապրիլի 24-ին ճանաչվել էր ոչ իրավաչափ և վերջինս այդ ժամանակահատվածից սկսած գտնվում էր ազատության մեջ։

Ի՞նչ ասեմ։ Խոսքերն ավելորդ են։ Պարզապես «ողջույն»»,- գրել է փաստաբանը։

Նշենք, որ Հայկ Հեքիմյանը ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի քրոջ որդին է: Փաստաբանը ավելի վաղ հայտնել էր, որ ապրիլի 22-ին Դատախազության դիմաց ակցիայի ժամանակ հրմշտոց է եղել, և ոստիկանության աշխատակիցներից մեկը հարվածել է Հայկ Հեքիմյանին, վնասել նրա աչքը և քիթը, ինչը հաստատված է, Հեքիմյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։