Լրահոս
Իրավական
13:56
21.05.22
207

Արթուր Վանեցյանի օգնականին բերման են ենթարկել․ փաստաբան

Img default alt hy

Ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը, Քննչական կոմիտեն խուզարկություն էին իրականացնում ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում:

Լրագրողների հետ զրույցում փաստաբան Երվանդ Վարոսյանը հայտնել է՝ որոշում է կայացվել բերման ենթարկել Արամ Գրիգորյանին:

«Փնտրում էին հավաքի մասնակիցների ցուցակներ, բնականաբար, նման բան լինել չի կարող, որովհետև այն տեսանյութը, որի հիման վրա այս քրեական գորքը հարուցվել է, կարող եմ ասել, որ  քաղաքական ռեպրեսիայի մի դրսևորում է, բայց այնքան իմաստազուրկ է ու ծիծաղելի»,- ասել է Վարոսյանը: