Լրահոս
Քաղաքական
23:59
30.10.22
145

Արթուր Վանեցյան. Բոլոր խոսքերի փոխարեն

Img default alt hy

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը լուսանկար է հրապարակել այսօր Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած հանրահավաքից ու գրել.

«Բոլոր խոսքերի փոխարեն:
Ստեփանակերտ 30.10.2022թ.:
#Հայաստան
#Արցախ
#Հայրենիք»։

Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի այսօր հրավիրված արտահերթ նիստին զուգահեռ Ստեփանակերտի վերածննդի հրապարակում կայացել է հանրահավաք: ԱՀ Ազգային ժողովից հայտնել են, որ Ստեփանակերտից և շրջաններից շուրջ 40,000 քաղաքացիներ մասնակցել են հանրահավաքին։ ԱՀ Ազգային ժողովն արտահերթ նիստում ընդունել է հայտարարություն։