Լրահոս
Սպորտ
19:00
19.04.25
346

Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց Աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում (տեսանյութ)

Img default alt hy

Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը հաղթողի կոչմանն է արժանացել մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության հենացատկի վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14,499 միավոր, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Դավթյանը դարձել է աշխարհի գավաթի փուլերի եռակի հաղթող։ 

Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ հաղթող էր ճանաչվել նաև Համլետ Մանուկյանը՝ հավասարը չունենալով նժույգ թափեր վարժությունում։ Օղակների վարժությունում Վահագն Դավթյանը դարձել էր արծաթե, իսկ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր։