Լրահոս
Հասարակական
16:15
04.11.25
194

Արտաշատում բախվել են «Mercedes»-ն ու «Volkswagen»-ը. վերջինները հայտնվել են երթևեկել գոտուց դուրս. կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության մոտ բախվել են Արարատի մարզի բնակիչներ 27-ամյա Կարեն Մ.-ի վարած «Mercedes»-ն ու 37-ամյա Վոլոդյա Հ.-ի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոցում մնալուց:
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Դեպքի վայրում պարեկները «Opel» մակնիշի ավտոմեքենա են պահում, որը, ըստ նախնական տեղեկությունների, մասնակցություն է ունեցել նշված վթարում: 

Այդ տեղեկությունը, ինպես նաև «Opel»-ի վարորդի ինքնությունը պարզում են: