Լրահոս
Հասարակական
10:18
24.11.22
185

Արտակարգ դեպք՝ Երևանում․ 95-ամյա կինը 3-րդ հարկի պատուհանից ընկել է

Img default alt hy

Երեկ՝ նոյեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։50-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ  է ստացվել, որ Բաղրամյան պողոտայի 21 հասցեում անհայտ կին է ընկել շենքի 3-րդ հարկի պատշգամբից։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։  

Ժամանել են նաև բժիշկների շտապօգնության թիվ 08 խումբը ովքեր «պոլիտրավմա» ախտորոշմամբ թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխել մի կնոջ։ 

Պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը նույն շենքի բնակիչ 95-ամյա Եվգենիա Մ․-ն է։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ տեղի ունեցածը անզգուշաբար վայր ընկնե՞լ է, թե՞ ինքնասպանություն։ 

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։