Լրահոս
Քաղաքական
15:37
09.03.21
60

Արտակ Դավթյանը պաշտոն է ստացել

Img default alt hy

ՊՆ-ից 168.am-ին հայտնել են, որ Վաղարշակ Հարությունյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին նշանակել է Հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա:

«Այո, նման նշանակում կա»,- նշեց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը:

Հիշեցնենք, որ ԳՇ նախկին պետը Զինված ուժերի հայտարարությունը քաղաքական հայտարարություն էր համարել, բայց ոչ ռազմական հեղաշրջման փորձ:

 Նշենք նաև, որ մամուլում ԳՇ պետի իշխանական թեկնածուների շարքում շրջանառվում էր նաև Արտակ Դավթյանի անունը: