Լրահոս
Քաղաքական
20:17
28.03.22
165

Առուշ Առուշանյանը մասամբ արդարացվել է ու ազատ արձակվել. Գորիսում տոնում են «արդարության հաղթանակը»

 

Առուշ Առուշանյանը 8 ամիս բանտում անցկացնելուց հետո մասամբ արդարացվել է: Չնայած դատարանը զրկել է նրան 5 տարի Տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից՝ փաստաբանները բողոքարկման հնարավորություն ունեն, Առուշանյանը դեռ Գորիսի համայնքապետն է:

Նրան համաքաղաքացիներն ու աջակիցները ընդունել են ջերմ ծափողջույններով, Գորիսում մատաղ են արել: Ազատության մեջ առաջին հատարարության մեջ Առուշանյանը շեշտել է, որ շարունակելու է պայքարել երկրի ներքին ու արտաքին թշնամիների դեմ: