Լրահոս
Հայաստան
20:13
12.03.21
63

Արմեն Սարգսյանը կորոնավիրուսով պայմանավորված բարդություններ է ունեցել. նա գտնվում է «Աստղիկ» ԲԿ-ում

Img default alt hy

Կորոնավիրուսով պայմանավորված՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բարդություններ է ունեցել և այս պահին հետազոտություն է անցնում «Աստղիկ» ԲԿ-ում։ Այս մասին տեղեկացրին նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 

«Տեղեկությունը, որ սրտի ստենդավորում է արվել, չի համապատասխանում իրականությանը»,- հայտնեցին հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ավելի վաղ «Հրապարակը» գրել էր, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ։