Լրահոս
Հայաստան
14:28
18.01.21
57

Արմեն Սարգսյանն առաջիկա օրերին դուրս կգրվի բուժհաստատությունից

Img default alt hy

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջիկա օրերին դուրս կգրվի բուժհաստատությունից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի խորհրդական Գևորգ Մելիքյանը։

Նախագահը բուժումը կշարունակի տնային պայմաններում՝ բժիշկների հսկողության տակ: Նրան ցուցված է անկողնային ռեժիմ։

Ապաքինվելուց հետո և բժիշկների համապատասխան թույլտվությունն ստանալուն պես Հանրապետության նախագահը կվերադառնա Հայաստան, մինչ այդ կշարունակի աշխատել հեռավար։