Լրահոս
Քաղաքական
10:45
03.04.25
191

Արմեն Գրիգորյանն ու Մագդալենա Գրոնոն մտքեր են փոխանակել ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ

Img default alt hy

Ապրիլի 3-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Հանդիպմանը քննարկվել է Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը, առկա մարտահրավերները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ: ԱԽ քարտուղարը մեկ անգամ ևս վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շուտափույթ կնքելու Խաղաղության համաձայնագիրը, որը տարածաշրջանը կուղղորդի դեպի հարատև խաղաղություն և կայունություն:

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցերին: