Լրահոս
Քաղաքական
18:40
27.10.22
116

Արմեն Աշոտյանն ու Հայկ Մամիջանյանը հանդիպել են Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ

Img default alt hy

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Բրյուսելում հանդիպել են Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ։

Այդ մասին հայտնել է Արմեն Աշոտյանը։

«Բրյուսելում հանդիպեցինք Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ։

Քննարկեցինք Հայաստան կատարած իր վերջին այցի արդյունքները, ինչպես նաև հոկտեմբերի 25-ին հրապարակված Հայաստանի հարցով այս տարվա զեկույցի նախագիծը։

Պայմանավորվեցինք շարունակել աշխատանքները զեկույցի նախագծի շուրջ՝ մինչև վերջինիս լրամշակումը և վերջնական ընդունումը Եվրոպական խորհրդարանի կողմից», - տեղեկացրել է Արմեն Աշոտյանը։