Լրահոս
Հասարակական
17:07
11.11.22
157

Արմավիրի մարզում ողբերգական վթարի պատճառով տուժածներից միայն մեկն է հիվանդանոցում

Մեկ շաբաթ առաջ Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղու գազելի վթարի պատճառով գլխուղեղային ծանր վնասվածքով Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց տեղափոխված երկու տուժածներից միայն մեկն է այս պահին հիվանդանոցում:

Նա վերակենդանացման բաժանմունքից արդեն դուրս է գրվել:

Բժշկական կենտրոնից «Հայլուրին» տեղեկացրին, որ հնարավոր է վաղը դուրս գրվի: Մյուս տուժածը ավելի վաղ էր դուրս գրվել: