Լրահոս
Իրավական
18:45
11.11.22
96

Արման Դիլանյանն ուսանողներին ներկայացրել է Սահմանադրական դատարանի առաքելությունը

Img default alt hy

Հայաստանի ամերիկյան համալսարանի մի շարք կրթական ծրագրերի ուսանողներ այց են կատարել Սահմանադրական դատարան։

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը «բաց դասի» ձևաչափով դասախոսություն է անցկացրել ՀԱՀ-ի ուսանողների համար: 

Արման Դիլանյանն ուսանողներին ներկայացրել է Սահմանադրական դատարանի առաքելությունը, անդրադարձ է կատարել անհատական սահմանադրական դիմումի ինստիտուտին, կոնկրետ և վերացական սահմանադրական վերահսկողության առանձնահատկություններին, ինչպես նաև պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին։