Լրահոս
Քաղաքական
23:15
29.05.23
133

Արգելափակված Սարդարապատը. «կործանվող պետության» քաղաքացիներին հարմարավետ կյանք է խոստանում Փաշինյանը

Սարդարապատում ոստիկանության գնդապետի հայտարարությունը «Նիկոլը բոլորինս է», այսօր հրաժարվել է մեկնաբանել Ներքին գործերի փոխնախարար Արա Ֆիդանյանը, միևնույն ժամանակ վստահեցրել, թե ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է:

Սարդարապատում կիրակի բարձրաստիճան ոստիկաններն ու շարքային քաղաքացիները կրկին վիճաբանել էին, քանի որ քաղաքացիների մուտքը արգելվել էր Նիկոլ Փաշինյանի այցի պատճառով: Հայաստանի վարչապետը քաղաքացիներից կիլոմետրերի հեռավորության վրա՝ հուշահամալիրի բաձունքում հայտարարում էր.

«Հայաստանում ապրելը քաղաքացու համար պիտի լինի հարմարավետ և շահավետ, իսկ պատմական հանգույցները հանգուցալուծելու պահը հիմա է և ոչ թե հետո»: