Լրահոս
Քաղաքական
13:30
31.10.22
133

Արդեն հոգնել ենք ստատուսով պայքարողներից․ Սաղաթելյանը բոլորին կոչ է անում միանալ հանրահավաքին

Img default alt hy

Բոլորին հրավիրում եմ նոյեմբերի 5-ի հանարահավաքին, ուրախ կլինենք բոլորին տեսնել և՛ հարթակում, և՛ հրապարակում։ Ով հնարավորություն ունի այս պայքարին մի բանով օգնելու, պետք է մասնակցի։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ 

«Արդեն հոգնել ենք ստատուսով պայքարողներից։ Հայաստանում մի խումբ գործիչներ կան, որ այս ժամանակահատվածում պայքարել են, բայց այլևս դա բավարար չէ, պետք է լայն համախմբում։ Կան մարդիկ, որոնք ոչինչ չեն անում, միայն պահանջում ու քննադատում են»,-ասել է նա։

Իշխան Սաղաթելյանի կարծիքով՝ բնական է, որ քաղաքացիներն ընդդիմությունից պահանջում են կտրուկ գործողություններ, սակայն տարօրինակ է, որ դա անում են քաղաքական գործիչները։

Նրա խոսքով՝ բնական է, որ քաղաքացիները ընդդիմության առջև պահանջներ են դնում ավելի վճռական ու կտրուկ գործողությունների դիմելու. «Բայց երբ նման հայտարարություններ են անում քաղաքական ուժերը՝ տարօրինակ է։ Դուք էլ եք ընդդիմություն, դուք էլ եք դեմ այս իշխանությունների վարած գծին։ Ամեն մեկն իր բաժին կռիվը պետք է տա այս իշխանությունների դեմ»։