Լրահոս
Արցախ
12:50
11.11.22
137

Արցախը Հայաստանին կապող Սարավան-«Զանգեր» հատվածում ձյուն է տեղում

Img default alt hy

Արցախի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները բաց են: Լեռնային գոտիներում տեղ-տեղ մառախուղ է, որը նվազեցնում է հորիզոնական տեսանելիությունը:

Արցախը Հայաստանին կապող Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն։

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հորդորում է ճանապարհատրանսպորտային պատահարներն ու դժբախտ ելքով դեպքերը բացառելու նպատակով խստագույնս պահպանել երթևեկության անվտանգության կանոնները և մեքենաների անվադողերը փոխարինել ձմեռայինով: