Լրահոս
Արցախ
17:32
28.12.22
147

Արցախում հումանիտար իրավիճակն օրեցօր վատանում է. Արցախի ՄԻՊ

Img default alt hy

Արցախում վտանգված են 120 հազար մարդու կյանքի, առողջության, տեղաշարժի ազատության, կրթության և այլ հիմնարար իրավունքները:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

«Արցախի շրջափակման 17-րդ օրը. վտանգված են 120 հազար մարդու կյանքի, առողջության, տեղաշարժի ազատության, կրթության և այլ հիմնարար իրավունքները։ Արցախում հումանիտար իրավիճակն օրեցօր վատանում է»,- գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը: