Լրահոս
Արցախ
14:15
19.01.23
84

Արցախում աշխատանքային հատուկ ռեժիմի են անցնում. բլոկադայի 39-րդ օրը

Արցախում այսօրվանից կանցնեն աշխատանքային հատուկ ռեժիմի: Պատճառը գազի բացակայությունն է ու առնվազն չորս ժամ տևող հոսանքազրկումները:

Պետական հաստատություններ գործի կգնան միայն նրանք, որոնց աշխատանքը տնից կազմակերպել հնարավոր չէ:

Տեղ-տեղ ջեռուցվող աշխատավայրերում հնարավոր է խտացումներ լինեն՝ հոսանքը հնարավորինս խնայելու նպատակով: