Լրահոս
Քաղաքական
18:11
22.10.24
74

Արցախի վրա հարձակվելու՝ Ադրբեջանի «լեգիտիմ իրավունքը» կրքոտ պաշտպանող հայը «զենքը վայր չի դնում»

Սիմոնյանի աղմկահարույց հարցազրույցից հետո թեժ բանավեճով է քառօրյա նստաշրջանը սկսել Ազգային ժողովը: Հայաստանի Ազգային ժողովի նախագահը ուրբաթ հարցազրույցում ասել էր՝ «Ադրբեջանը Ղարաբաղում արել է մի գործողություն, որի «տակ ուներ ՄԱԿ-ի առնվազն 3-4 բանաձև»։ 

Ընդդիմությունը «դավաճանական» է բնութագրում Սիմոնյանի այս հայտարարությունը: Դա Ալեն Սիմոնյանին չի կաշկանդել այսօր նորից կրկնել ասածը: