Լրահոս
Արցախ
20:08
31.10.22
132

Արցախի վերջնագիրը. տասնյակ հազարավոր մարդիկ մերժում են Արցախն Ադրբեջանի մաս դարձնող ցանկացած որոշում

Կիրակի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հրավիրված հանրահավաքին մասնակցել է Արցախի բնակչության 33 տոկոսը՝ շուրջ 40 հազար մարդ: Սա հայկական երկրորդ հանրապետության պետնախարարի հրապարակած տվյալն է:

Ըստ որոշ փորձագետների՝ տեղի է ունեցել ամենահուժկու հավաքը 88-ի շարժումից հետո: Արցախի երեք նախագահներն են եղել հրապարակում, որտեղ տեղադրված մեծ էկրանին ցուցադրվել է Ազգային ժողովի հրավիրած արտահերթ նիստը: