Լրահոս
Քաղաքական
22:08
31.10.22
169

Արցախի աննախադեպ հանրահավաքից հետո Դիմադրության շարժումը պայքարի հրապարակ է կանչում բոլորին

«Պատմական իրադարձություն» էր Արցախում կիրակի տեղի ունեցած հանրահավաքը՝ Դիմադրության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանի բնորոշմամբ: Նա այսօր հրավիրած ասուլիսում կոչ է արել Արցախից հնչած պահանջների կողքին կանգնել՝ մասնակցելով Դիմադրության շարժման՝ նոյեմբերի 5-ի հանրահավաքին:

«Հոգնել ենք ստատուսով պայքարողներից: Ժամանակն է, որ ամեն մեկն իր բաժին կռիվը տա այս իշխանության դեմ»,- հայտարարել է Սաղաթելյանը։