Լրահոս
Հայաստան
18:00
29.03.22
552

Արայիկ Հարությունյանն օպերային թատրոնում նստած էր թզբեհը ձեռքին․ «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ՝ Թատրոնի համաշխարհային օրը, օպերային թատրոնում «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունն էր։ Կառավարական օթյակում էին ԿԳՄՍ նախարարը, Երևանի քաղաքապետը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ով նստած էր թզբեհը ձեռքին։

Ամիսներ առաջ էլ Փաշինյանն էր ԱԺ գնացել թզբեհով, որը, փաստորեն, վարակիչ է եղել, և յուրայինները սկսել են ընդօրինակել նրան։

Առհասարակ՝ առաջին դեմքի օրինակը միշտ է վարակիչ եղել։ Նույնկերպ Տեր-Պետրոսյանի ժամանակ մարդիկ սկսեցին մուշտուկ օգտագործել, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ սկուտեր վարելը մոդայիկ դարձավ։ Էլ չենք խոսում առաջին դեմքի նման խոսելու, նրա բառապաշարն ընդօրինակելու փորձերի մասին։

Ուստի պետք չէ զարմանալ, որ հանրային խոսքի գռեհկաբանություններն ու հայհոյախոսությունն այսօր աղետալի չափերի են հասել»: