Լրահոս
Քաղաքական
10:00
20.05.22
137

Առավոտվանից շարունակում ենք մեր պայքարը․ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց մայիսի 20-ի ծրագրերը

Img default alt hy

Վաղն առավոտվանից շարունակում ենք մեր պայքարը։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նրա փոխանցմամբ՝ մայիսի 20-ին բողոքի և անհնազանդության խաղաղ ակցիաները մեկնարկելու են առավոտյան ժամը 09։30-ից։

«Քաղաքացիներին ժամը 09։30-ին հրավիրում ենք Ֆրանսիայի հրապարակ, տարբեր աշխատանքներ ունենք անելու։ Վաղը ճանապարհներ չենք շրջափակելու, ունենք հատուկ ծրագիր»,- ասել է Սաղաթելյանը՝ չհրապարակելով, թե ինչ ծրարգրերի մասին է խոսքը։ 

«Լինելու են նաև անհնազանդության ակցիաներ։ Հայաստանում կա միջազգային պատվիրակություն, մեր ձայնը պետք է լսելի դառնա»,- ասել է նա։