Լրահոս
Հայաստան
10:29
22.12.20
133

Արարատ միրզոյանը պարգևատրել է իրեն օգնության չհասած պպծ աշխատակիցներին. «Հրապարակ»

Img default alt hy

«Ազգային անվտանգության աշխատողի օրվա առթիվ ծառայողական պարտականությունները «գերազանց եւ բարձր պատասխանատվությամբ» կատարելու համար Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ նախագահի հուշանվերով է պարգեւատրել ԱԱԾ ՊՊԾ մի խումբ աշխատակիցների, այդ թվում՝ իր թիկնապահներին, ովքեր չկարողացան նրան փրկել ամբոխի զայրույթից, և նա նոյեմբերի 9-ի գիշերը հիվանդանոց ընկավ, իսկ թիկնապահները կարող էին գոնե օդ կրակել ». գրում է «Հրապարակ» թերթը ։

Միրզոյանի թիմից թերթին հայտնել են, որ թիկնապահներն իրենց վնասելու գնով ամեն ինչ արել են՝ փրկելու նրա կյանքը։ Սակայն աբսուրդ է, երբ անգամ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանն է պարգևատրվում, մինչդեռ այդ օրվա հետ կապված ծառայողական քննություն է ընթանում։ ԱԺ աշխատակազմից չմեկնաբանեցին պարգեւատրման փաստը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում