Լրահոս
Քաղաքական
21:56
12.02.26
142

Արարատ Միրզոյանն ընդգրված է ՔՊ նախընտրական ցուցակում

Img default alt hy

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ընդգրկված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

Նրա խոսքով՝ Միրզոյանը ցուցակում 187-րդ համարի ներքո է։

Փետրվարի 13-ից մեկնարկում են կուսակցության համամասնական ցուցակի ձևավորման ներքին ընտրությունները, որոնք կտևեն երեք օր։