Լրահոս
Արտաքին քաղաքականություն
19:25
11.11.22
150

Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Img default alt hy

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովն այսօր՝ նոյեմբերի 11-ին, հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին տեղեկանում է ՌԴ ԱԳՆ կայքից:

«Նախարարները քննարկել են նոյեմբերի 23-ին Հայաստանում սպասվող ՀԱՊԿ նիստի և երկկողմ ու տարածաշրջանային օրակարգերին վերաբերող մի շարք կարևոր հարցեր»,-ասվում է հաղորդագրության մեջ: