Լրահոս
Հասարակական
12:10
12.05.25
128

Արագածոտնում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կան տուժածներ

Img default alt hy

Երեկ՝ մայիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17։50-ի սահմաններում Արմավիր-Արտենի ավտոճանապարհին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը, կոտրել այն, այնուհետև բախվել է քարերին և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։