Լրահոս
Քաղաքական
10:23
31.10.22
100

Ապրում ենք մի երկրում, որտեղ դահիճների անվանացանկը հայտնի է, իսկ նրանց զոհերի անունները՝ թաքուն. Աշոտյան

Img default alt hy

Արցախյան երեկվա հանրահավաքը կարող է դառնալ թե ներհայաստանյան, թե տարածաշրջանային արդարության վերականգնման աստվածահաճո գործի սկիզբ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Երկու օր առաջ հրապարակվեց ՔՊ վարչության ցուցակը։

Սակայն թե 44-օրյա պատերազմի, թե սեպտեմբերյան ագրեսիայի զոհերի ցանկը հրապարակված չէ։

Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ դահիճների անվանացանկը հայտնի է, իսկ նրանց զոհերի անունները՝ թաքուն։

Ահա այս և այլ անարդարությունն են բոլոր սրտացավ հայերի կյանքը դարձնում պրկված նյարդների, ժայթքող հույզերի և թաց աչքերի կծիկ։

Արցախյան այսօրվա հանրահավաքը կարող է դառնալ թե ներհայաստանյան, թե տարածաշրջանային արդարության վերականգնման աստվածահաճո գործի սկիզբ։

Ռեքվիեմից դեպի Հերոսական սիմֆոնիա։

Եվ ահա այդ ժամանակ մեր զոհված տղաների հոգիները հանգստություն կստանան»,- գրել է նա։