Լրահոս
Հասարակական
13:52
02.04.25
294

Ապրիլյան քառօրյա պատերազմի 9-րդ տարելիցն է

 

Այսօր Ապրիլյան քառօրյա պատերազմի 9-րդ տարելիցն է: 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմն Արցախի Հանրապետության նկատմամբ լայնածավալ հարձակողական գործողություններ է սկսել: Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողություններ են ընթացել Պաշտպանության բանակի և Ադրբեջանի զինուժի միջև: Թեժ մարտեր են ընթացել արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային և հյուսիսարևելյան ուղղություններում։ Ադրբեջանական կողմը կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր տեսակները: Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ: 2016 թվականի ապրիլյան մարտերի հետևանքով հայկական կողմը ունեցել է ավելի քան 100 զոհ և կորցրել է մոտ 800 հա տարածք: