Լրահոս
Հասարակական
16:31
02.04.25
184

Ապրիլի 1-ից մեկնարկել է ՊԵԿ գործունեության վերաբերյալ գոհունակության գնահատումը

Img default alt hy

2025 թվականի ապրիլի 1-ից մեկնարկել է Պետական եկամուտների կոմիտեի գործունեության վերաբերյալ գոհունակության գնահատումը։

Ովքեր կարող են մասնակցել

Պետական եկամուտների կոմիտեի գործունեության վերաբերյալ գոհունակության գնահատմանը կարող են մասնակցել իրավաբանական անձինք՝ կազմակերպությունները, ԱՁ-ները և նոտարները, ինչպես նաև ֆիզիկական անձինք։

Ինչպես է իրականացվում

Գնահատումն իրականացվում է Պետական եկամուտների կոմիտեի www.src.am պաշտոնական կայքէջի և Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային (file-online) համակարգի միջոցով: Կայքէջ մուտք գործելիս բացված պատուհանում՝ «Ցանկանու՞մ եք մասնակցել գոհունակության հարցմանը», կարող եք ընտրել «Այո» պատասխանը և լրացնել հարցաթերթը՝ գնահատելու ՊԵԿ գործունեությունը։

Որքան է լրացման տևողությունը

Հարցմանը մասնակցությունը կտևի ընդամենը 3-ից 4 րոպե:

Ձեր կարծիքը շատ կարևոր է
Հետադարձ կապի ապահովումը Պետական եկամուտների կոմիտեին հնարավորություն կտա․

- բարելավելու մատուցվող ծառայությունների որակը և իրականացվող վարչարարությունը

- գնահատելու հարկային և մաքսային մարմնի էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ուղարկվող ծանուցումների օգտակարությունը

- գնահատելու ՊԵԿ աշխատակիցների պարտականությունների պատշաճ կատարումը կամ վարքագիծը

- բացահայտելու կոռուպցիոն դրսևորումները

- գնահատելու Կոմիտեում ընթացող բարեփոխումները

Մինչև երբ կարող եք մասնակցել
Կոմիտեի գործունեության վերաբերյալ գոհունակության գնահատումն իրականացվում է մինչև 2025 մայիսի 1-ը։