Լրահոս
Քաղաքական
21:26
02.02.23
122

Անօրինականությունը նոր անօրինականություններ է ծնելու ՍԴ-ում․ Գագիկ Համբարյան

Img default alt hy

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Ըստ "Ժողովուրդ" օրաթերթի ՍԴ նիկոլական դատավոր Սեդա Սաֆարյանը, ով ԱԴ դատավոր եղած ժամանակ կոպտորեն խախտելով օրենքը զբաղվել է նաև փաստաբանությամբ, ՍԴ դատավորների մոտ անկեղծացել է իր կատարած գործողությունների մասով և ինքնախոստովանություն արել, և հայտարարել՝ թող դատավորները որոշեն իր ճակատագիրը...

Այն, որ դատավոր Սեդան ինքնակամ չի հրաժարվելու ՍԴ դատավորի պաշտոնից պարզ դարձավ, երբ նա իր արարքի պահով ուղղակի ծիծաղելի և զավեշտալի պարզաբանում էր տվել կայքերից մեկին...Ավելի լավ է լռեր...
Մնում է հուսալ, որ հենց ՍԴ դատավորները թայֆաբազությամբ չեն զբաղվի և իրենց նորաթուխ կոլեգա Սեդային կուղարկեն զբաղվելու իր սիրելի գործով՝ փաստաբանությամբ...

ՍԴ դատավոր Սեդային պատասխանատվության չենթարկելը ծնելու է նորանոր անօրինականություններ ՍԴ-ում և ունենալու է դոմինոյի էֆեկտ՝ ի՛նչ կարելի է քայլիստասեր Սեդային կարելի է նաև ՍԴ մյուս դատավորներին...»։