Լրահոս
Միջազգային
16:56
27.10.22
95

Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի և Իսրայելի պաշտպանության նախարարների հանդիպումը

Img default alt hy

Անկարայում հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի հանդիպումը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Հանդիպումները տեղի են ունեցել դեմ առ դեմ և ընդլայնված ֆորմատներով:

Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի քննարկմանը զուգահեռ, անդրադարձ է կատարվել նաև  Ուկրաինայում, Սիրիայում ու Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին:

Վերջին անգամ պաշտպանության նախարարի մակարդակով Իսրայելի կողմից Թուրքիա այց էր եղել  2010 թվականին։