-
Հասարակական
Վաղը ՍԴ-ի առջև տեղի կունենա ցույց` ի պաշտպանություն մեր քաղաքացիների քվեների. Իշխան Սաղաթելյան
17:0025.06.26 -
Հայաստան
Եթե Վեհափառը կալանավորվի, ապա դրա գինը կվճարի ողջ հայ ժողովուրդը. Միքայել Սրբազան
16:1225.06.26 -
Քաղաքական
Հունիսի 1-ից մինչև 18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ Գառնիկ Դանիելյան
16:0025.06.26 -
Իրավական
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքերը՝ Երևանում․ կան ձերբակալվածներ
15:4725.06.26 -
Հասարակական
ՆԳ նախարարը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներին մասնակցած ջրասուզակներին
15:3525.06.26 -
Քաղաքական
Եվրոպական էլիտաները փորձում են ճգնաժամը ծածկել «հրեշ Պուտինի» գաղափարով. Հակոբ Բադալյան
15:1525.06.26 -
Քաղաքական
Շուրջ 80 հազար քաղաքացու անձնագիր չի աշխատել. Արամ Վարդևանյանը թվարկում է ընտրախախտումները
14:3025.06.26 -
Քաղաքական
Ալիևը պատերազմական հանցագործ է, բայց ՀՀ իշխանությունն իրեն փաստաբանություն է անում. ադրբեջանագետ
14:2425.06.26 -
Քաղաքական
Մարդկանց նկատմամբ մասսայական ճնշում է իրականացվել, հազարավոր մարդիկ գաղտնալսվել են. Արամ Վարդևանյան
14:1625.06.26 -
Իրավական
«Ման էին գալիս զենք-զինամթերք, կրիչներ»․ Կարեն Սիմոնյանը՝ իր տանը անցկացված խուզարկության մասին
14:0625.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
13:4525.06.26 -
Իրավական
Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություններ են՝ ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ-ն մանրամասնում է․ 24News
12:3425.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Փաշինյանը վերջնագի՞ր է ներկայացնում ԵԱՏՄ-ին. հակասական հայտարարություններ
12:3025.06.26 -
Միջազգային
Սպիտակ տունը Կոնգրեսից 672 միլիոն դոլար է խնդրել՝ Իրանի միջուկային ծրագիրը կասեցնելու համար
12:1525.06.26 -
Աշխարհ
Անոմալ շոգ՝ Ֆրանսիայում. բուժաշխատողներն ահազանգում են մահացության հնարավոր աճի մասին
12:0025.06.26 -
Միջազգային
Մարկո Ռուբիոն աջակցություն է հայտնել Վենեսուելային. Դելսի Ռոդրիգեսի հետ հեռախոսազրույցի մանրամասները
11:4525.06.26 -
Միջազգային
Մարինա Տաուբերը պահանջում է հետաքննել Մոլդովայի նախագահի հարազատների հետ կապված կոռուպցիոն սկանդալները
11:1025.06.26 -
Քաղաքական
Ուրբաթ օրը՝ 13:00-ին հանդիպում տեղի կունենա մեր ուժին ձայն տված հայրենակիցների հետ. Նարեկ Կարապետյան
10:1425.06.26 -
Մամուլի տեսություն
Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ»
10:0025.06.26 -
Մամուլի տեսություն
Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ»
09:5825.06.26 -
Մամուլի տեսություն
Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ»
09:5225.06.26 -
Մամուլի տեսություն
Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ»
09:4825.06.26 -
Մամուլի տեսություն
6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ»
09:2525.06.26 -
Մամուլի տեսություն
Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ»
09:2025.06.26 -
Մամուլի տեսություն
Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ»
09:1525.06.26 -
Տնտեսական
100-ով էլ չես կարում ծախես. հայկական լոլիկը Ռուսաստանը չի ընդունում, շատերը քանդում են ջերմոցները
22:4524.06.26 -
Միջազգային
Ե՞րբ կվերսկսվեն ԱՄՆ-Իրան տեխնիկական խմբերի խորհրդակցությունները. Ռուբիոն հայտնել է ամսաթիվը
22:1824.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Հազար օր՝ Բաքվի բանտում. հայ գերիների անհապաղ ազատությունն են պահանջում ԱՄՆ կոնգրեսականները
22:0524.06.26 -
Քաղաքական
Կարևոր հարցն այն է՝ արդյոք Թրամփը «uպանել» է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան
21:5424.06.26 -
Իրավական
Ստալինյան ժամանակներ են, չեն գնդակահարում, բայց լռեցնում են. ինչի՞ համար է մեղադրվում Չալաբյանը
21:4624.06.26 -
Իրավական
ՍԴ-ն հունիսի 26-ին կսկսի ընտրությունների վերաբերյալ դիմումների քննությունը. Արամ Վարդևանյան
21:2624.06.26 -
Միջազգային
ֆոն դեր Լայենի նկատմամբ ստուգումներ են սկսվել Զելենսկու հետ նամակագրության պատճառով․ ԶԼՄ
21:0824.06.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Հայ-ռուսական նոր սկանդալ. ո՞ւմ է Մոսկվան մեղադրում, Փաշինյանը՝ «խնայում»
20:3024.06.26 -
Հասարակական
«Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույրն ահազանգում է
20:2424.06.26 -
Քաղաքական
Ռոբերտ Քոչարյանը պահանջում է չեղարկել ԿԸՀ որոշումը. դատարանը վճիռը կհրապարակի վաղը
20:1524.06.26 -
Միջազգային
Իսրայելը մտադիր չէ դուրս բերել զորքերը Հարավային Լիբանանից՝ նույնիսկ ԱՄՆ-ի պահանջով
19:5224.06.26 -
Միջազգային
Իրանի արնահոսող ցավը. սարսափելի ողբերգության վայրից «Հայլուրի» բացառիկ ռեպորտաժը
19:4024.06.26 -
Միջազգային
Էրդողանը ողջունել է Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունների վերաբերյալ Պուտինի հայտարարությունը
19:3224.06.26 -
Միջազգային
Թրամփը չեղարկել է օրինագծի ստորագրումը՝ Կոնգրեսի կողմից ընտրական բարեփոխումները չհաստատելու պատճառով
19:2524.06.26 -
Հասարակական
Ուժեղ քամին մեծ վնասներ է հասցրել Տանձուտ գյուղում․ միայն մեկ ընտանիք մոտ 50 մլն դրամի վնաս է կրել
19:1524.06.26 -
Իրավական
Սկանդալային մեղադրանք և պահանջ՝ Մոսկվայից. ո՞ւմ և ինչո՞ւ է խնայում Փաշինյանը
19:0624.06.26 -
Միջազգային
Ռուբիոն ԱՄԷ նախագահի հետ քննարկել է Իրանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները
18:5824.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Փոթորկուն օրեր՝ Հայաստանում, անտանելի տապ՝ Եվրոպայում. գժվել է եղանակը
18:3024.06.26 -
Հասարակական
Գողթում «Nissan»-ը բախվել է երկաթե խողովակներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս
18:2524.06.26 -
Իրավական
Դատարանը Խաչատուր Սուքիասյանից հօգուտ Սերժ Սարգսյանի 1 մլն դրամ բռնագանձելու վճիռ է կայացրել
18:1724.06.26 -
Հասարակական
Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ
18:1124.06.26 -
Քաղաքական
Ադրբեջանցիների վերադարձի թեման՝ Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է. Օսկանյան
17:3324.06.26 -
Միջազգային
Իրանը հաղթահարեց ԱՄՆ-ի հետ պատերազմն ու պահպանեց իր բալիստիկ հրթիռները. ստորագրված հուշագիրը
17:1824.06.26 -
Հասարակական
Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Մանուկյան
17:0624.06.26 -
Հասարակական
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
16:3624.06.26 -
Տնտեսական
Հայկական ապրանքը կանցնի՞ օվկիանոսը. Կանադա-Եվրասիական առևտրատնտեսական պալատը գոհ է արդյունքներից
16:1924.06.26 -
Հասարակական
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
16:0924.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Լռեցնելու փո՞րձ. Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
15:3024.06.26 -
Հասարակական
Հայ-ֆրանսիական արշավախումբը սկսել է Պեմզաշենի վաղմիջնադարյան համալիրի պեղումները
14:5024.06.26 -
Իրավական
Սեդա Սաֆարյանի վերաբերյալ հարցը քննության առարկա չի դարձրել Սահմանադրական դատարանը
14:1124.06.26 -
Իրավական
Ամերիկայի հայկական համագումարը դատապարտել է ԱՄՆ Կոնգրեսում նախատեսված ադրբեջանական միջոցառումը
14:0024.06.26 -
Հասարակական
Կասեցվել է «Շիրակ Վելլի» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
13:4624.06.26 -
Հասարակական
Մահացու շոգ է Եվրոպայում. ռեկորդային տապը հաղթահարելու միջոցներ են փնտրում մարդիկ
13:3124.06.26 -
Հասարակական
Ազգի ուժն ու հարատևությունը հիմնված են նրա ավանդույթների և հավաքական հիշողության վրա. Արամ Վեհափառ
13:1424.06.26 -
Իրավական
Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե ընտրողների իրավունքին խոչընդոտելու համար․ փաստաբան
12:5724.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Աղմկոտ նոր ձերբակալություն. Չալաբյանին տարել են տնից, երբ բոլորը քնած են եղել
12:3024.06.26 -
Իրավական
Ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
12:2124.06.26 -
Հասարակական
Օդի ջերմաստիճանը կնվազի 4 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
11:4624.06.26 -
Մամուլի տեսություն
500 աշխատատեղի ու 6 միլիարդ հարկի կորուստի վրա հռճվող նախարարը. «Ժողովուրդ»
10:0124.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ վարչության դռնփակ նիստի հետքերով. ով կլինի ԱԺ նախագահ. «Ժողովուրդ»
09:4924.06.26 -
Մամուլի տեսություն
Ֆինանսների նախարարին նվիրել են Լոնդոնի թռիչքի տոմս՝ մասնավոր ինքնաթիռով. «Ժողովուրդ»
09:4224.06.26 -
Մամուլի տեսություն
ՍԴ-ում պատրաստվում են ընտրությունների վերաբերյալ ամենասպասված որոշմանը. «Ժողովուրդ»
09:3824.06.26 -
Միջազգային
Իրանը կկատարի Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած իր պարտավորությունները. Փեզեշքիան
23:4623.06.26 -
Քաղաքական
Փաշինյանի գլխավոր պրոբլեմը Մոսկվան չէ, այլ ԵՄ-ն՝ ի դեմս Թուրքիայի․ Դանիելյան
23:0123.06.26 -
Հասարակական
Տավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի․ լրագրող
22:4123.06.26 -
Քաղաքական
Կրեմլում Փաշինյանին դեռ չեն սպասում, իսկ Եվրոպայում հայկական ծիրանի հետ նկարվում են
21:4523.06.26 -
Հասարակական
Քահանաները ներկայացել են զինկոմիսարիատ. նրանց արգելել են վերադառնալ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմ
21:0923.06.26 -
Հասարակական
10-ից ավելի հայ հոգևորականներ չեն կարողացել վերադառնալ ՌԴ-ի ծխեր՝ վարժական հավաքների պատճառով
20:3923.06.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Եվրոպական շոուներին չեն հավատում իրական Հայաստանում. գյուղացու վերջին հույսը
20:3023.06.26 -
Հասարակական
Ծեծի ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է
20:2123.06.26 -
Հասարակական
Քննչական կոմիտեի կողմից հարցաքննության է հրավիրվել նաև Իշխան Սաղաթելյանի կինը
20:0723.06.26 -
Հասարակական
Խցանված Երևանի Կիևյան կոլապսը. քաղաքացիները չեն կարողանում տեղ հասնել, Ավինյանը գոհ է
20:0023.06.26 -
Հասարակական
Եվրոպական շոուին չեն հավատում հայ ծիրանագործները. վերջին հույսը վրացիներն են
19:2523.06.26 -
Միջազգային
Լեհ-ուկրաինական ճգնաժամի նոր փուլ. Տուսկը խոսել է հասարակական դժգոհությունների մասին
18:0023.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Դեմ ենք, որ «Զանգեզուրի նախագիծը» ՆԱՏՕ-ի ռազմաբազայի համար հող ստեղծի. բացառիկ հարցազրույց՝ Իրանից
17:4523.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ից ռազմավարական կայունության շուրջ երկխոսության հնարավորության ազդանշաններ կան․ ՌԴ ԱԳՆ
17:1823.06.26 -
Միջազգային
Իրանական ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից գյուղատնտեսական ապրանքների և դեղորայքի գնմանը․ Թրամփ
17:0523.06.26 -
Քաղաքական
Դավայ ստուց, արա՛. ծեծուջարդ, ցայտող շշեր, վիրավորանքներ՝ Երևանի ավագանու նիստում
16:4523.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Հայաստանի և Թուրքիայի տրանսպորտի նախարարները հանդիպել են․ ի՞նչ են քննարկել
16:3023.06.26 -
Քաղաքական
Հայաստանի իշխանությունները հրաժարվում են անցյալից, իսկ Ադրբեջանը նորն է կերտում. Նարեկ Կարապետյան
16:1623.06.26 -
Միջազգային
Ուժգին հարվածներ՝ Վորոնեժին. լարված է դրությունը ռուս-ուկրաինական ռազմաճակատում
16:0023.06.26 -
Իրավական
Իշխան Սաղաթելյանի «հանցանքն» այն է, որ իրեն պատկանող գույքի մասին նշել է հայտարարագրում
15:4923.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Պարզ մեսիջներ՝ Թեհրանից. բացառիկ հարցազրույց Իրանի նախկին ԱԳ նախարարի հետ
15:3023.06.26 -
Քաղաքական
Մոսկվան պահանջում է 500 մլն դոլարը․ ի՞նչ կապ ունի Մինասյան-Փաշինյան զույգը. Politik.am
15:2523.06.26 -
Հասարակական
Այսօր Երևանից էլեկտրագնացք չի ուղևորվի Գյումրի. պատճառը վթարն է․ Sputnik Արմենիա
15:0023.06.26 -
Քաղաքական
Ի՞նչ են տարել Իշխան Սաղաթելյանի տնից իրավապահները. Ամբողջ շենքը շրջափակել էին
14:4623.06.26 -
Իրավական
Երևանում ձերբակալվել է առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ կասկածվող 28-ամյա երիտասարդը
14:3123.06.26 -
Իրավական
Փաշինյանի աջակից Ռուստամ Ավագյանը դատապարտվել է ազատազրկման, բայց բանտ չի նստել
14:0023.06.26 -
Քաղաքական
Բորենիների նման 200 հոգով հարձակվեցին 3 հոգու վրա, պետական դավաճանը դուք եք․ Սարգիս Տեր-Եսայան
13:3623.06.26 -
Միջազգային
Իրանի հրթիռային ծրագիրը երբեք չի դառնա բանակցությունների առարկա. Էսմայիլ Բաղայի
13:3023.06.26
Անհնարին է Հայաստանի Հանրապետության գոյատևումը՝ առանց նրա արևելյան հզոր դարպաս Արցախի․ մտավորականության կոչ-դիմումը
Գիտական մտավորականության 100-ից ավելի ներկայացուցիչներ կոչ-դիմում են հրապարակել Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ․
«Հայ ժողովրդի հինգհազարամյա պատմության ընթացքում պատմական Հայաստանի յուրաքանչյուր տարածաշրջան իր ուրույն տեղն ու դերն է ունեցել։ Որոշ պատմական փուլերում, հատկապես համահայկական պետականության բացակայության շրջանում, Հայաստանի աոանձին նահանգներ, անգամ գավառներ ու լեռնային համայնքներ իրենց վրա են վերցրել գոնե երկրի մեկ հատվածում մեր ժողովրդի ինքնիշխան ապրելու այնքան անհրաժեշտ գործառույթը։ Ավելին. երբեմն այդօրինակ պետական կազմավորումներն իբրև ինքնատիպ հենասյուներ, լուրջ նախադրյալներ են ստեղծել համահայկական պետականության վերականգնման ու ամրապնդման համար։
Արևելյան Հայաստանում հայոց պետականությունը շարունակաբար պահպանած երկրամասերի մեջ, անտարակույս, առանձնանում են Արցախն ու Սյունիքր։ Պատահական չէ, որ 428 թ. Արշակունիների թագավորության անկումից և 5-րդ դարի ազատագրական ապստամբություններից անմիջապես հետո 485 թ. Արցախում Վաչագան Բարեպաշտի գլխավորությամբ կազմավորվել է հայկական ինքնուրույն թագավորություն, որի հիմքի վրա հետագայում ձևավորվել են պետական այլ կազմավորումներ Առանշահիկների, Դոփյանների, Հասան-Զալալյանների ջանքերով, ուշ միջնադարում Արցախ-Սյունիքի մելիքությունները դարձել են ազատագրական պայքարի կենտրոններ՝ ապահովելով հայոց պետականության անընդհատականությունը։
1918 թ. հայոց պետականության վերականգնումից հետո Արցախը նորաստեղծ Ադրբեջանի զավթողական նկրտումների դեմ ծավալած հերոսական պայքարի շնորհիվ կարողացել է պահպանել իր անկախությունը, իսկ 1920 թ. ապրիլին՝ դե յուրե միանալ Հայաստանի Հանրապետությանը:
1921 թ. Արցախն արհեստականորեն ստեղծված Ադրբեջանին ապօրինի բռնակցելուց հետո խորհրդային իշխանությունները հարկադրված են եղել վերապահել պետական կազմավորման՝ ինքնավար մարզի կարգավիճակ, ինչի արդյունքում տեղի հայությունը, ի տարբերություն Նախիջևանի Ինքնավար հանրապետության, կարողացել է անասելի դժվարությամբ պահպանել իր հարաբերական ինքնիշխանությունը։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, այդ փուլում իրավական ուժ ունեցող խորհրդային օրենսդրությանը խիստ համապատասխան, համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով ամրագրվել է Լեռնային Ղարաբաղի (Արցախի) անկախությունը, որը պահպանվել է մինչ օրս՝ Հայաստանի և համայն հայության հերոսական ջանքերի շնորհիվ։
2020 թ. Թուրքիայի և մեծաքանակ օտարերկրյա վարձկան ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ, միջազգային հանրության թողտվությամբ, Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի, ինչպես նաև Հայաստանի և Արցախի իշխանությունների առնվազն անհամարժեք գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասը բռնազավթված է, իսկ պետականությունը՝ լրջագույնս վտանգված։ Այս իրավիճակում ակնհայտ է, որ ապագայում անհնարին է Հայաստանի Հանրապետության գոյատևումը՝ առանց նրա արևելյան հզոր դարպաս Արցախի, սին հույսեր փայփայելով, որ այդպիսի զիջողական քաղաքականությունը կպայմանավորի Հայաստանի փրկությունը։
Այս բախտորոշ ժամին հայ մտավորականությունն անսասան կանգնած է հայկական երկու պետականությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի կողքին, պատրաստ է իր ողջ ներուժն ի սպաս դնել ազգի միասնականության, հայրենիքի անվտանգության ու անկախության գործին, նպաստել նրա ամրապնդմանն ու հետագա զարգացմանը՝ վասն հայության իրատեսական ապագայի։
Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականության ու ագրեսիվ հռետորաբանության պարագայում պահանջում ենք Հայաստանի Հանրապետության իշխանություններին չտարվել անհեռատես, խիստ վտանգավոր և ոչնչով չերաշխավորված պայմանավորվածություններով, կոչ ենք անում քաղաքական ու հասարակական կազմակերպություններին, աշխարհասփյուռ հայությանը զորավիգ լինել արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացմանը, գործադրել իրավական, քաղաքական և հասարակական առավելագույն ջանքերը, այդ թվում՝ միջազգային հարթակներում՝ պահպանելու Արցախի Հանրապետության անկախությունը։
Աբրահամյան Վահրամ- տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
Աբրահամյան Վիկտոր - անասնաբուժական գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Աթայան Կամո - մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ալաhվերդյան Գրիգոր - ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ
Ալաhվերդյան Ռոման - ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Աղալովյան Մհեր - ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր
Ասլանյան Գագիկ - տնտեսգիտության թեկնածու, դոցենտ
Ավագյան Արծրուն – բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Ավագյան Ռոլանդ - ԳԱԱ թղթակից անդամ
Ավետիսյան Հայկ - պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Բադալյան Համլետ- ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ
Բաղիյան Գրիշա - անասնաբուժական գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Բառնասյան Ջեմմա - բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ
Բարսեղյան Վանյա - Ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Բոստանջյան Վարդան- տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
Գաբրիելյան Բարդուխ - կենսաբանական գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Գալստյան Միհրան- պատմական գիտ. դոկտոր
Գևորգյան Արամ - տեխ. գիտ. թեկնածու, դոցենտ
Գրիգորյան Արայիկ- երկրաբանական գիտ. թեկնածու
Գրիգորյան Արսեն- աշխարական գիտ. թեկնածու, դոցենտ
Գրիգորյան Գևորգ - քիմիական գիտ. թեկնածու, դոցենտ
Գրիգորյան Հովիկ - պատմական գիտ. թեկնածու, դոցենտ
Գրիգորյան Մարատ - երկրաբանական գիտ. թեկնածու, դոցենտ
Գրիգորյան Վահագն - մանկավարժական գիտ. թեկնածու, դոցենտ
Դանիելյան Գևորգ - իրավաբանական գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Դանիելյան Լեյնադ- ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ
Դարբինյան Արտավազդ - պատմական գիտ. թեկնածու, դոցենտ
Դիլբարյան Նարինե - բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ
Եպիսկոպոսյան Լևոն – կենսաբանական գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Զաքարյան Անուշավան - բանասիրական գիտ. դոկտոր
Զոհրաբյան Էդիկ - պատմական գիտ. թեկնածու, դոցենտ
Թավադյան Աշոտ - տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
Թավադյան Լևոն - ԳԱԱ ակադեմիկոս
Թոզալաքյան Պետրոս- կենսաբանական գիտ. թեկնածու
Թոփուզյան Վիգեն - ԳԱԱ թղթակից անդամ
Իսկանդարյան Գոհար - պատմական գիտ. թեկնածու, դոցենտ
Խաչանով Քրիստ- երկրաբանական գիտ. թեկնածու
Խաչատրյան Ալվարդ- բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ
Խաչատրյան Խաչատուր - ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Խաչատրյան Համբարձում – քիմիական գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Խաչատրյան Ռաֆիկ - ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Խաչիյան Էդուարդ - ԳԱԱ ակադեմիկոս
Խառատյան Ալբերտ - ԳԱԱ թղթակից անդամ
Խառատյան Սուրեն - ԳԱԱ թղթակից անդամ
Կատվալյան Վիկտոր – բանասիրական գիտ. դոկտոր
Կարապետյան Ռուբեն - պատմական գիտ. դոկտոր
Կնյազյան Նիկոլայ - տեխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Կոստանյան Ռադիկ- ԳԱԱ ակադեմիկոս
Հախումյան Արսեն - ԳԱԱ թղթակից անդամ
Հարությունյան Արկադի – քիմ. գիտ. թեկնածու
Հարությունյան Բենիկ - բժշկական գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Հարությունյան Հայկ - ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու
Հարությունյան Վաչագան - ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Հարությունյան Տիգրան - ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Հովհաննիսյան Լավրենտի - ԳԱԱ թղթակից անդամ
Հովհաննիսյան Սևադա - ԳԱԱ թղթակից անդամ
Հովհաննիսյան Վլադիմիր- իրավաբանական գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Ղազարյան Էդգար - տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
Ղազարյան Հայկ - տնտեսագիտության թեկնածու
Ղազարյան Ռոբերտ - պատմական գիտ. թեկնածու, դոցենտ
Ղազինյան Գագիկ- ԳԱԱ ակադեմիկոս
Ղարիբջանյան Ստեփան- պատմական գիտ. թեկնածու, դոցենտ
Ղուլյան Ալբերտ- ԳԱԱ ակադեմիկոս
Մաթևոսյան Արամ - ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ
Մալխասյան Միքայել- պատմական գիտ. թեկնածու, դոցենտ
Մանասյան Ալեքսանդր - ԳԱԱ թղթակից անդամ
Մարուքյան Արմեն - պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Մարտիրոսյան Ռադիկ - ԳԱԱ ակադեմիկոս
Մելիք-Ադամյան Հայկ- երկրաբանական գիտ. թեկնածու
Մելիքյան Արմեն - ԳԱԱ թղթակից անդամ
Մելիքյան Գուրգեն – պրոֆեսոր
Մելիքյան Ռուբեն- իրավաբանական գիտ. թեկնածու, դոցենտ
Մելիքյան Վահան - պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Մելիքսեթյան Խաչատուր- երկրաբանական գիտ. դոկտոր
Մելքոնյան Աշոտ - ԳԱԱ ակադեմիկոս
Մելքոնյան Ռաֆիկ- ԳԱԱ թղթակից անդամ
Մելքոնյան Ռուբեն - պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Մելքումյան Միքայել - տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
Մինասյան Ալեքսան – քաղաքական գիտ. թեկնածու
Մինասյան Էդիկ – պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Միքայելյան Արեգ - ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու
Մխիթարյան Ատոմ - ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ
Մկրտչյան Մանուկ- մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Մկրտչյան Սամվել- պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Նարիմանյան Վոլոդյա - տեխ. գիտ. թեկնածու
Շահազիզյան Սարգիս – ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի աշխատակից
Շահինյան Սմբատ - ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ
Շեկյան Լենարդ - ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ
Շեկյան Համլետ - տեխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Չիթչյան Ռոբերտ - ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ
Պապիկյան Սիլվա- բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ
Պետրոսյան Արտակ –տեխ. գիտ. թեկնածու
Պետրոսյան Սլավա - ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու
Պետրոսյան Ստեփան - ԳԱԱ թղթակից անդամ
Պողոսյան Գևորգ - ԳԱԱ ակադեմիկոս
Պողոսյան Թևան –Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի դասախոս
Սահակյան Վարդան - ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու
Սահակյան Վլադիմիր - ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ
Սահարյան Արամ - ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Սարգսյան Ալբերտ- ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր
Սարգսյան Հայկ - տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
Սողոմոնյան Մենուա - պատմական գիտ. թեկնածու, դոցենտ
Սուվարյան Արզիկ - տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
Սուվարյան Յուրի - ԳԱԱ ակադեմիկոս
Սուքիասյան Էնրիկա- բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ
Վարդանյան Արտակ - բանասիրական գիտ. թեկնածու
Վարդանյան Վահրամ- տեխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Փիլիպոսյան Աշոտ- պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Քամալյան Օլեգ – քիմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Քելյան Սարգիս - տեխ. գիտ. թեկնածու, դոցենտ
Քոսյան Արամ - պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Հայտարարությունը բաց է, ցանկացողները կարող են միանալ»։
Հայտարարությունը բաց է, ցանկացողները կարող են միանալ։
-
10:23
25.06.26
Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ բերման են ենթարկվել ՀՅԴ ՀԵՄ երկու անդամներ
Կարդալ ավելին
-
18:37
23.06.26
Երևանի Ֆրանսիայի հրապարակում նորից տեղադրվել է Արցախի դրոշը
Կարդալ ավելին
-
11:30
20.06.26
Երևանի Ֆրանսիայի հրապարակից հեռացրել են Արցախի դրոշը. Նարե Սիմոնյան
Կարդալ ավելին
-
17:43
18.06.26
Ադրբեջանական վարչակարգի կողմից ոչնչացվել է Հայրենական մեծ պատերազմում զոհված այգեստանցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը
Կարդալ ավելին