Լրահոս
Հասարակական
10:04
14.04.22
471

Անհետ կորած համարվող 18-ամյա երիտասարդի դին են գտել Հրազդան գետից․ Shamshyan.com

Img default alt hy

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։  «Shamshyan.com»-ը հայտնում է, որ Ժամը 06։50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացել, որ Կիևյան կամրջի տակ, Հրազդան գետում դի կա։  Փրկարարները գետից դուրս են բերել դին։

Ոստիկանությունը պարզել է, որ գետից դուրս բերվածը Երևանի բնակիչ 18-ամյա էդուրադ Շ-ն էր, ով որպես անհետ կորած ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որոնվում էր։ Փաստի առթիվ  բաժնում նյութեր են նախապատրաստվում։